«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Ձմեռվան մեկուկես օր մնաց, ավարտական հանդեսն ա անում

Ձմեռվան մեկուկես օր մնաց, ավարտական հանդեսն ա անում
27.02.2026 | 14:28

Գիշերն անձրև էր գալիս՝ թիթեղյա տանիքներին՝ կը՛տ հա կը՛տ, կը՛տ հա կը՛տ. չթողեց՝ քնեմ։ Լույսը բացվեց, էլի գալիս էր ու գալիս։ Հետո, մեկ էլ՝ կտկտոցը դադարեց։ Մտածեցի՝ վերջապես կտրվեց։

Մեկ էլ՝ պատուհանից դուրս նայեմ, տեսնեմ՝ ի՜նչ կտրվել, ձյուն ա դարձել։ Էն էլ ի՜նչ ձյուն, էնքան խիտ, որ դիմացի շենքը հազիվ ա երևում։ Նենց առատ ա թափվում երկնքից, ասես վերևում հրեշտակները ճղած բարձերով կռիվ են անում։ Ու արդեն հասցրել էր բարակ շերտով նստել տանիքներին ու գետնին։ Բայց սիրուն էր, շատ սիրուն էր։ Ձմեռը կարելի ա չսիրել, բայց էդ գեղեցկությամբ հնարավոր չի չհիանալ։

Դե, ձմեռվան մեկուկես օր մնաց, ավարտական հանդեսն ա անում։ Բայց հանդեսը կարճ տևեց, նորից անձրև ա դարձել։

Իսկ մեկուկես օրից մարտ ա։ Մարտից ամեն ինչ կարելի ա սպասել, նա գիժ ա։ Մարտի եղանակի տեսությունը Սուրենյանի գործը չի, հոգեբույժներից ա պետք հարցնել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5851

Մեկնաբանություններ